current location : Lyricf.com
/
Songs
/
Elf und Einer [Armenian translation]
Elf und Einer [Armenian translation]
turnover time:2024-11-07 08:22:25
Elf und Einer [Armenian translation]

Տասնմեկ և մեկ, այդպես պետք է լինի վաղուցվանից,

Ոչ մեկով ավել կամ պակաս թույլատրված չէ,

Տասնմեկն ու մեկը և Վարպետը՝ ամենի վերևում,

գիշերը մութ արվեստով էին զբաղվում մոմի լույսի տակ։

Տասնմեկ ու մեկ, ոչ ոք չի կարող հեշտությամբ բացակայել

Տասմեկն ու մեկը, և վարպետը, ով սովորեցնում է նրանց։

Տասնմեկն ու մեկը լսում էին, և նա՝ կարդում բարձրաձայն

Կռռոցով կրկնում է ագռավների խումբը։

Տասմեկ և մեկ, ուշադրություն դարձրու և լավ լսի՛ր,

Տասնմեկն ագռավ են և մեկը, մեկը դու ես։

Միայն համբերություն, ի՛մ ընկեր, սա երկար չի տևի

և Վարպետը գոռում է «Քը՜շ, թառի վրա՛»

Գիշերն ագռավի փետուրներն ածուխի պես սև են,

Ցերեկը ալյուրից սպիտակած, ինչպես թարմ ձյունը

Ու ամեն տարի գալիս էր կնքահայրը մեկին տանելու

Հա, ամեն տարի, պետք է ընկերներից մեկը գնար։

Վարպետը նոր կյանքի կարիք ունի

և մեզնից մեկին պետք է տա,

և ջրաղացի անիվը դանդաղում է և կանգնում։

Տասնմեկ և մեկ, այո, այսպես է եղել միշտ

Այսպես կմնա, այսպես է պահանջում ավանդույթը

Տասնմեկը և մեկը շուտով սև նշան կկրեն,

Տասնմեկը և մեկը և վարպետն են թիվը։

Տասնմեկը և մեկը սպասում են մոմի լույսի տակ,

Գանգի և գրքի դիմաց, այսպես է սովորությունը

Այն շղթայված դրած էր սառը քարի վրա

Տասնմեկ և մեկ անգամ զարկում է ժամացույցը, այսպես էլ պիտի լիներ

Տասնմեկը և մեկը առանց թևերի պատրաստ են,

բայց ակնթարթորեն դու էլ հագիր փետուրե զգեստդ,

Դու նայում ես քեզ և վախենում,

երբ Վարպետը գոռում է «Քը՜շ, թառի վրա»։

Գիշերվա մեջ ագռավի փետուրները ածուխի պես սև են,

Ցերեկը ալյուրից սպիտակած, ինչպես թարմ ձյունը

Ու ամեն տարի գալիս էր կնքահայրը մեկին տանելու

Հա, ամեն տարի, պետք է ընկերներից մեկը գնար։

Վարպետը նոր կյանքի կարիք ունի

և մեզնից մեկին պետք է տա

և ջրաղացի անիվը դանդաղում է և կանգնում։

Տասնմեկն ու մեկը և նաև արդեն դու,

լսում ես մութ ժամերգությունը խորը գիշերում

Տասմեկը և մեկը, և շուտով սա կավարտվի

Տասնմեկն ու մեկը շուտով կիմանան ինչպես անել դա

Ինչպես հեշտությամբ ջրհոր չորացնել,

ինչպես հյուր գնալ ուրիշի մտքեր

ինչպես եղանակի վրա ազդել և ժամանակը կանգնեցնել.

ով մութ արվեստներին է տիրապետում, կառավարում է աշխարհը

Տասնմեկն ու մեկը, նրանք փոխում են իրենց տեսքը։

Ինչ էլ որ դա լինի, շուտով կգա։

Թեկուզ ինչպես ձի, աքլոր, ցուլ կամ օձ,

մինչև Վարպետը կգոռա «Քը՜շ, թառի վրա»

Գիշերվա մեջ ագռավի փետուրները ածուխի պես սև են,

Ցերեկը ալյուրից սպիտակած, ինչպես թարմ ձյունը

Ու ամեն տարի գալիս էր կնքահայրը մեկին տանելու

Հա, ամեն տարի, պետք է ընկերներից մեկը գնար։

Վարպետը նոր կյանքի կարիք ունի

և մեզնից մեկին պետք է տա

և ջրաղացի անիվը կդանդաղի և կկանգնի

«Տասնմեկ ու մեկ, և միայն մեկն է շատ,

Ասում է վարպետը «Տասնմեկն ու մեկն է նպատակը»

Միշտ լինում է մեկը, որն ընկնում է մաղի միջով

Ով չափից շատ է մեռնում է, քանի որ 12-ն է իմ կանոնը։

Comments
Welcome to Lyricf comments! Please keep conversations courteous and on-topic. To fosterproductive and respectful conversations, you may see comments from our Community Managers.
Sign up to post
Sort by