Ա. Չիլլա
Ու նորից քեզ ներեցին
Չէ որ դու սիրտ գերեցիր
Ֆելիքս
Արևի տակ լիքը տեղ կա
Ջուր կա ամպի մեջ պահած
Որ ծաղիկը՝ ինչպես երգը, չմնա սառած, ծարավ
Արմատները խորը հողում շունչն են պահում սերնդի
Եթե հույսդ կորցրել ես
Կյանքը կգա քեզ կգտնի
Որ աճի նա, որ ժպտա միշտ
Թաթա
Ձյունը հալել էր, ու մի ձնծաղիկ
Բացել էր աչքը, նայում էր երկինք
Առաջին անգամ արևը տեսել
Ուրախացել էր, ինքն էլ էր ծնվել,
Բայց ինչ֊որ մի ձեռք քաղել էր նրան
Եվ ինչու՞ այդպես, ո՞նց այդքան դաժան
Ինչու՞ հենց իրեն, պոկեց այն տղան
Ու նվիրեց իր սիրած աղջկան
Ա. Չիլլա
Եթե քաղել ես ծաղիկը
Առանց մտածելու՝ չար թե՞ բարի
Ու նվիրել ես վարդերը արդեն մեկին
Գուցե առանց կարիք
Խոնավ հողից են պոկել, բայց կյանքն ու հոգին ա կորել
Մնում ա բույրը մենակ
Ու գույնը փոխվում, դառնում մի տեսակ
Փոխանցի դու քո ժպիտը
Ու թող ապրի բնությունը՝ հասկանալով, Որ պոկելը դա ուղղակի
Մեր թուլությունն ա
Ու նորից քեզ ներեցին,
Չէ որ դու սիրտ գերեցիր
Շնչում ա ծաղիկը հիմա
Արևի տակ քո նման գեղեցիկ...
Թաթա
Այդպես եղել է, կմնա այդպես,
Որքան ծաղիկներ երգ դառան այսպես
(Ու նորից քեզ ներեցին)
Թև առան անցա՜ն, աշխարհը արար,
Որ ուրախացնեն մարդկանց անդադար,
Որ ծաղկեն նորից
(Ու նվիրել ես վարդերը արդեն)
Պարտեզներ սիրով
(Խոնավ հողից են պոկել)
Սոխակը երգի իր վարդի համար
Այսպես թե այնպես
(Հասկանալով, որ պոկելը դա)
Կարևոր է, որ
(Ուղղակի մեր թուլությունն ա)
Սիրենք երգ ծաղիկ
(Ու նորից աեզ ներեցին)
Ու սիրենք իրար
(Շնչում ա ծաղիկը հիմա)
(Որ աճի նա, որ ժպտա)
Թաթա
Ծաղիկներ, ծաղիկներ գունավոր
Մարդիկ միշտ ձեր առաջ մեղավոր
Պոկում են կամ քաղում ձեր կյանքը,
Որ զարդարեն իրենցն ամեն օր (2x)
Ֆելիքս
Հեռացող արևի հետքերով
Մենք գնում ենք իրար հերքելով,
Մենք ուզում ենք ծաղիկը ապրի
Ու փնտրում ենք ջուր մեր երգերում,
Որ կտա մի քիչ հույս շնչելու
Նրանով իր հետ գույն ա բերում
Հողը կյանք էր տվել սիրելու
Ջուրը խոր արմատներ ու ներում
Մեկը ծաղիկը քաղեց,
Քաղեց ու թաղեց,
Մյուսը սերմերը հողին նկարեց
Մեկն էլ ուներ անհամար ծաղիկներ
Տալիս էր սիրո ու ծիծաղի տեղ
Մեկն էլ նայում էր դաշտին գունավոր
Որտեղ պարզ էր շատ ու սեր կար բա ոնց
Նայում ու ժպտում էր քո պես
Ծաղիկը բացվեց, դու պետքա ապրես
Թաթա
Ծաղիկներ գունավոր
Մարդիկ միշտ ձեր առաջ մեղավոր
Պոկում են կամ քաղում ձեր կյանքը,
Որ զարդարեն իրենցն ամեն օր (2x)