current location : Lyricf.com
/
Songs
/
Değmesin Ellerimiz [Armenian translation]
Değmesin Ellerimiz [Armenian translation]
turnover time:2024-11-26 00:19:24
Değmesin Ellerimiz [Armenian translation]

Ախ, ինչքան դժվար է ասել․ <<Թող վերջանա>>,

Քեզ դեռ սիրելով,

Շուրթերդ չհամբուրել

Մի անծանոթի պես

Գիտես, բաժանվելու հարցում

Թերանում ենք երկուսս էլ

Մի կայծը միշտ էլ հերիք է

Որ վազելով վերադառնանք

Չհպվեն մեր ձեռքերը

Չհանդիպեն այս աչքերը

Թե չէ, էլի ետ կգնանք

Մոռանալով երդումներ

Մենք այդպես էլ չկարողացանք

Ոչ իրար սիրել ու ոչ էլ իրար լքել

Ոչ էլ սիրո բույրով լցված

Շուրթերին դեմ գնալ

Մենք այդպես էլ չկարողացանք

Ոչ իրար սիրել ու ոչ էլ իրար լքել

Ոչ էլ սիրով լիուլի

Հեքիաթներին դեմ գնալ

Եվ ահա մի անգամ էլ

Քո դիմաց կանգնած

Գուցե և վերջին անգամ

Հարցնում եմ քեզ․

-Վերջացա՞վ մեր պատմությունը

Էս ի՞նչ վերջ էր էսպիսի

Արժանի չէ՞ր արդյոք

Մեր սերը պայքարի

Չհպվեն մեր ձեռքերը

Չհանդիպեն այս աչքերը

Թե չէ, էլի ետ կգնանք

Մոռանալով երդումներ

Մենք այդպես էլ չկարողացանք

Ոչ իրար սիրել ու ոչ էլ իրար լքել

Ոչ էլ մեր սիրուն տեր կանգնելով

Ողջ աշխարհին դեմ ելնել

Մենք այդպես էլ չկարողացանք

Ոչ իրար սիրել ու ոչ էլ իրար լքել

Որ էլ մեզ վախեցնող

Աչքերի մեջ նայել

Թող չվերջանա մեր հեքիաթը

Comments
Welcome to Lyricf comments! Please keep conversations courteous and on-topic. To fosterproductive and respectful conversations, you may see comments from our Community Managers.
Sign up to post
Sort by
Show More Comments
Model
  • country:Turkey
  • Languages:Turkish
  • Genre:Pop-Rock
  • Official site:http://www.modelband.com
  • Wiki:http://tr.wikipedia.org/wiki/Model_(m%C3%BCzik_grubu)
Model
Latest update
Copyright 2023-2024 - www.lyricf.com All Rights Reserved