current location : Lyricf.com
/
Songs
/
Daydream [Armenian translation]
Daydream [Armenian translation]
turnover time:2024-11-22 23:47:09
Daydream [Armenian translation]

Իմ ողջ միտքը

Լցված է քո մասին մտքերով

Իմ ողջ սիրտը

Լցված է քո կարոտով

Այժմ, հենց այս պահին

Ես ուզում եմ վազել քեզ մոտ

Իմ աչքերում

Ես ուզում եմ փակել քեզ, դրանց մեջ

Այժմ, հենց հիմա

Ես ուզում եմ վազել քեզ մոտ

Քո շուրթերը

Ես ուզում եմ համբուրել

Եթե միայն կարողանայի

Ես կցանկանայի ունենալ քո ամեն ինչը

Եթե միայն կարողանայի

Ես կցանկանայի լցնել

Իմ ողջ կյանքը քեզնով

Օրվա մեջ անթիվ անգամներ

Ինձ հետաքրքիր է՝ ինչպե՞ս ես և որտե՞ղ ես

Երաժշտությունը, որ լսում էինք միասին

Տանում է իմ՝ քեզ կարոտելու վայրը

Այժմ, հենց այս պահին

Ես ուզում եմ վազել քեզ մոտ

Մինչև արևածագ

Ես ուզում եմ մնալ քո կողքին

Ծաղիկների առջև,

Որ փթթում են մի եղանակի

Նկարի միջի այն ճանապարհով

Ուզում եմ քայլել քեզ հետ

Եթե միայն կարողանայի

Ես կցանկանայի ունենալ քո ամեն ինչը

Եթե միայն կարողանայի

Ես կցանկանայի լցնել

Իմ ողջ կյանքը քեզնով

Եթե միայն կարողանայի,

Ոչինչ չէր մնա, որ չանեի քեզ համար

Ես հեշտությամբ անում եմ բաներ,

Որոնք չպետք է անեմ

Բայց չեմ կարողանում անել սա

Եթե միայն կարողանայի, ոտքերս կուղեկցեին ինձ քեզ մոտ

Ես արդեն քեզ գրկած կլինեի

Մինչ կարոտում էի քեզ, դու արդեն իմ աչքերի առջև կլինեիր

Երկմտանքի րոպեին

Ես անվերջություն կպատկերեի քեզ համար

Սիրտս ասում է, որ դա հեշտ է,

Բայց մարմնիս համար դժվար է

Աշխարհի ամենաթեթև բաները

Իսկապես, ինձ համար ամենադժվարն են

Դու այնքա՜ն հեռու ես

Եթե միայն կարողանայի, (ես արդեն քո առջև կլինեի)

Ես կցանկանայի ունենալ քո ամեն ինչը (բայց դու այնքա՛ն, այնքա՜ն հեռու ես)

Եթե միայն կարողանայի, (դու արդեն իմ գրկում կլինեիր)

Ես կցանկանայի լցնել իմ ողջ կյանքը քեզնով

Այժմ, հենց այս պահին

Ես ուզում եմ վազել քեզ մոտ

Իմ աչքերում

Ես ուզում եմ փակել քեզ, դրանց մեջ

Այժմ, հենց հիմա

Ես ուզում եմ վազել քեզ մոտ

Քո շուրթերը

Ես ուզում եմ համբուրել

Comments
Welcome to Lyricf comments! Please keep conversations courteous and on-topic. To fosterproductive and respectful conversations, you may see comments from our Community Managers.
Sign up to post
Sort by
Show More Comments
Kim Sung Kyu
  • country:Korea, South
  • Languages:Korean, English
  • Genre:Alternative, Pop, Pop-Rock, Rock
  • Official site:http://woolliment.com/artists_profile_infinite_sungkyu.wol
  • Wiki:https://en.wikipedia.org/wiki/Kim_Sung-kyu
Kim Sung Kyu
Latest update
Copyright 2023-2024 - www.lyricf.com All Rights Reserved