current location : Lyricf.com
/
Songs
/
Close Your Eyes [Armenian translation]
Close Your Eyes [Armenian translation]
turnover time:2024-11-19 07:34:11
Close Your Eyes [Armenian translation]

Փակիր աչքերդ,

Թույլ տուր ասել բոլոր պատճառները,

Թե ինչու ես դու եզակի:

Ահա՝

Դու միշտ ճիշտ ես վարվում,

Անում ես այն, ինչ անհրաժեշտ է,

Դու եզակի ես,

Եվ ես շնորհակալ եմ Աստծուն, որ դու իմն ես:

Դու հրեշտակ ես՝ հագած զենք ու զրահ,

Դու արդար ես ամեն պայքարում,

Դու իմ կյանքն ես, իմ ապահով հանգրվանը,

Որտեղ արևը մայր է մտնում ամեն օր,

Եվ եթե իմ սերը կույր է,

Ես չեմ ուզում տեսնել լույսը:

Քո գեղեցկությունը մատնում է քեզ,

Քո ժպիտը խենթացնում է:

Դու ուժեղ ես և գթասիրտ,

Դու կփրկես իմ հոգին:

Այս ամենը ճիշտ է,

Քանզի երբ իմ աշխարհը մութ էր և տխուր,

Ես գիտեի, որ միայն դու ես ինձ փրկելու:

Փակիր աչքերդ,

Թույլ տուր ասել բոլոր պատճառները,

Թե ինչու դու այլևս երբեք չես արտասվի:

Քանի որ դու եզակի ես,

Ահա՝

Դու միշտ ճիշտ ես վարվում,

Անում ես այն, ինչ անհրաժեշտ է, սիրելիս,

Քանի որ դու եզակի ես:

Երբ զգում եմ քո սերը,

Հասկանում եմ, որ ազատ եմ,

Շնորհակալ եմ քեզ,

Իմ սրտի յուրաքանչյուր զարկը քեզ է պատկանում,

Այսպիսով, փակիր աչքերդ,

Թույլ տուր ասել բոլոր պատճառները,

Թե ինչու դու այլևս երբեք չես արտասվի, սիրելիս:

Քանի որ դու եզակի ես,

Ահա՝

Դու միշտ ճիշտ ես վարվում,

Անում ես այն, ինչ անհրաժեշտ է, սիրելիս,

Քանի որ դու եզակի ես:

Դու ես իմ կյանքի իմաստը,

Եվ քո մեկ հայացքն էլ բավական է,

Որ զգամ ապահով և մնամ:

Comments
Welcome to Lyricf comments! Please keep conversations courteous and on-topic. To fosterproductive and respectful conversations, you may see comments from our Community Managers.
Sign up to post
Sort by
Show More Comments
Michael Bublé
  • country:Canada
  • Languages:English, Spanish, Neapolitan, French
  • Genre:Jazz, Pop, Swing
  • Official site:http://www.michaelbuble.com/media/photos
  • Wiki:http://en.wikipedia.org/wiki/Michael_Bubl%C3%A9
Michael Bublé
Latest update
Copyright 2023-2024 - www.lyricf.com All Rights Reserved