current location : Lyricf.com
/
Songs
/
Clock [Armenian translation]
Clock [Armenian translation]
turnover time:2024-06-30 12:59:04
Clock [Armenian translation]

Միաժամանակ մենք շատ արագ

Անցանք միմյանց կողքով

Կարծես թե կանգնած էինք ժամացույցի սլաքների գագաթին

Ժամանակը չափազանց արագ է թռչում

Մի պահ միասին լինելը

Կարծես թե հրաշք լինի

Ամեն պահը կուտակվում է

Յուրաքանչյուր էջ համընկնում է այլ էջերի հետ

Դա նման է ողջույնի և հրաժեշտի

Նույն բառը, բայց տարբեր իմաստներ, այնքան դժվար է

Ամեն օր կողքովս անցնող անթիվ մարդիկ

Բայց ամեն ինչ վերջանալուց հետո, ես նորից քեզ եմ պատկերում

Դու իմ միակ ապաստարանն ես

Դու իմ սրտի միակ ապաստարանն ես

Ինձ համար դա միայն դու ես

Որքա՞ն պետք է վազեմ, որպեսզի նորից տեսնեմ քեզ

Սպասի՛ր ինձ, մի՛ մոռացիր ինձ

Ես կասեմ, որ սիրում եմ քեզ, երբ կողքիդ լինեմ

Ուզում եմ զգալ քո ջերմությունը

Ես այլևս քեզ չեմ կորցնի

Ես կգրկեմ քեզ

Ավելի ջերմ, քան որևէ մեկը

Օրվա սկզբից մինչ գեղեցիկ աստղազարդ գիշեր

Ուզում եմ, որ մեր պատմությունը լցնի այն

Ուզում եմ, որ կրկնվեն ժամանակի սահմանին

Մեր հանդիպման պահերը

Մեր օրերը նույնն են, բայց միևնույն ժամանակ տարբեր, երբ կրկնվում են

Մեր օրերը միշտ չեն կարող խաղաղ լինել

Մեզնից յուրաքանչյուրը կյանքում փոթորկի միջով է անցնում

Եղեգների նման հետ ու առաջ տարուբերվելով

Գուցե թույլ եմ, բայց այստեղ եմ

Հենվելով արմատներին, որը դու ես

Դու իմ միակ ապաստարանն ես

Դու իմ սրտի միակ ապաստարանն ես

Ինձ համար դա միայն դու ես

Որքա՞ն պետք է վազեմ, որպեսզի նորից տեսնեմ քեզ

Սպասի՛ր ինձ, մի՛ մոռացիր ինձ

Ես կասեմ, որ սիրում եմ քեզ, երբ կողքիդ լինեմ

Ես կլցնեմ քո սրտի

Ծածուկ դատարկությունը

Անգամ երբ ժամանակ անցնի

Մենք կմնանք միմյանց հիշողությունների մեջ

Ապագայում, մենք

Ինչպես միշտ, կժպտանք

Քո կրակոտ աչքերը, որոնք ինձ են նայում

Այլևս երբեք չեմ կորցնի, ես ամեն ինչ կհիշեմ

Արագ, շտապ

Ես վազում եմ այդ օրվան ընդառաջ, այդ օրվան

Կոկորդս չորացած է

Սիրտս վառվում է

Հուսամ՝ այս հանդիպումը կմնա որպես հիշողություն

Պատմություն, որ կրկին կգրառվի

Ինձ համար դա միայն դու ես

Որքա՞ն պետք է վազեմ, որպեսզի նորից տեսնեմ քեզ

Սպասի՛ր ինձ, մի՛ մոռացիր ինձ

Ես կասեմ, որ սիրում եմ քեզ, երբ կողքիդ լինեմ

Ուզում եմ զգալ քո ջերմությունը

Ես այլևս քեզ չեմ կորցնի

Ես կգրկեմ քեզ

Ավելի ջերմ, քան որևէ մեկը

Ես ուզում եմ քեզ հետ լինել

Comments
Welcome to Lyricf comments! Please keep conversations courteous and on-topic. To fosterproductive and respectful conversations, you may see comments from our Community Managers.
Sign up to post
Sort by
Show More Comments
INFINITE
  • country:Korea, South
  • Languages:Korean, English, Japanese
  • Genre:Dance, Pop, R&B/Soul
  • Official site:http://ifnt7.com/
  • Wiki:http://en.wikipedia.org/wiki/Infinite_(band)
INFINITE
Latest update
Copyright 2023-2024 - www.lyricf.com All Rights Reserved