Բոստան եմ դրել
Վեր ենա դարին
Աստված շեն պահեր
Ես տարվա տարին
Չելավ մե շամամ
Հորողկեմ յարին
Յարիս դարդերը
Էրին խորովին:
Ցորեն իմ ցանի
Խթ առվի ափան
Ճյողերն ի թալի
Խթ արեգական:
Արծիվն իկիրի
Տվիր ծքյական
Կաքյավ խռովի
Յուր խերկան մերկան: