Եղունգներս սև եմ ներկում,
Մազերս ՝
Շականակագույնի մուգ երանգ:
Չէ՞ որ դու քո կանանց սիրում ես իսպանացի, թուխ, ուժեղ ու հպարտ:
Երկինքն եմ սև ներկում:
Դու ասացիր,որ եթե քո ցանկությամբ լիներ,
Ամբողջ օրը գիշեր կդարձնեիր,
Որպեսզի այն համապատասխանի քո հոգու տրամադրությանը:
Ախ,
Ես ի՞նչ կարող եմ անել:
Ոչինչ,
Իմ կապույտ ճնճղուկ:
Ախ,
Ես ի՞նչ կարող եմ անել:
Կյանքը գեղեցիկ է,
Բայց դու այդ մասին գաղափար չունես:
Արևի ու կապույտ օվկիանոսի
Շքեղությունը
Անիմաստ է քեզ համար:
Սև գեղեցկություն
Ախ:
Տունն եմ սև ներկում,
Հարսանեկան զգեստս ՝ սև ու կաշվից:
Քեզ մեջ լույսի համար տեղ չկա,
Սերը կորած է քեզ համար:
Ես շրթունքներս թողնում եմ կարմիր,
Որ գարնանային բալերի նմանվեն:
Սիրելիս, դու չպետք է թողնես, որ ամեն ինչ այդքան մուգ կապույտ լինի:
Բայց ,ախ,
Ես ի՞նչ կարող եմ անել:
Քեզ հրապուրե՞լ
Թե՞ հաղթահարել:
Ախ,
Ես ի՞նչ կարող եմ անել:
Կյանքը գեղեցիկ է,
Բայց դու այդ մասին գաղափար չունես:
Արևի ու կապույտ օվկիանոսի
Շքեղությունը
Անիմաստ է քեզ համար:
Սև գեղեցկություն,
Ախ:
Սև գեղեցկություն, փոքրիկս:
Ախ,
Ես ի՞նչ կարող եմ անել:
Կյանքը գեղեցիկ է,
Բայց դու այդ մասին գաղափար չունես:
Արևի ու կապույտ օվկիանոսի
Շքեղությունը
Անիմաստ է քեզ համար:
Սև գեղեցկություն,
Ախ: