current location : Lyricf.com
/
Songs
/
Benden Sana [Armenian translation]
Benden Sana [Armenian translation]
turnover time:2024-11-23 07:18:51
Benden Sana [Armenian translation]

Մղձավանջից կգան նրանք,

Կկանգնեն քո դիմաց

Դեղին-դեղին ատամներով

Սուր ժանիքներով

Կկարծես, թե բռնել են քեզ,

Բայց միշտ հենց դու կհաղթես։

Ես քեզ վազել կսովորեցնեմ

Հոգուդ խորքում ժպտալ կսովորեցնեմ

Քեզ կխաբեն

Իրենց իսկ խոստումները կմոռանան

Սառույցից սրտերի կհանդիպես

Ցավ պատճառող խոսքեր կլսես

Կթվա, թե վիրավոր ես

Բայց միշտ հենց դու կհաղթես։

Քեզ պայքարել կսովորեցնեմ

Ընկնելիս միշտ ոտքի կանգնել կսովորեցնեմ։

Երբեմն էլ լռելով գոռալ

Առանց ամաչելու հոնգուր-հոնգուր լաց լինել կսովորեցնեմ։

Սիրելիներ կլինեն քո կյանքում

Սիրտդ արագ կբաբախի, կխենթանա

Օհ, քեզ ուղղված այդ սիրով լի հայացքները,

Քաղցր խոսքեր կլսես

Կկարծես, թե միշտ է սիրելու

Բայց երբեմն կսխալվես։

Ու հենց այդ պահին այդ ցավին դիմանալ կսովորեցնեմ

Կասեմ, որ ամեն ինչ էլ անցողիկ է։

Երբեմն էլ հենց այդ պահին՝ բոլորի առաջ կոտրվել կսովորեցնեմ,

Կոտրված ապակու կտորների պես ընկնել կսովորեցնեմ։

Երբեմն քեզ մենակ կթողնեն

Ու հեռվից քեզ կհետևեն

Պլաններ կկազմեն

Կթվա՝ մոռացել են քեզ

Կթվա , թե կոտրված ես

Բայց միշտ էլ կկարողանաս հավաքել քեզ։

Հոգուդ խորքում ՝ անձայն վառվել կսովորեցնեմ

Ինքդ քեզ սիրել կսովորեցնեմ

Քեզ կսովորեցնեմ լքելիս հետք թողնել։

Comments
Welcome to Lyricf comments! Please keep conversations courteous and on-topic. To fosterproductive and respectful conversations, you may see comments from our Community Managers.
Sign up to post
Sort by
Show More Comments
Nil Karaibrahimgil
  • country:Turkey
  • Languages:Turkish
  • Genre:Pop-Rock
  • Official site:http://www.nilkaraibrahimgil.com/
  • Wiki:http://tr.wikipedia.org/wiki/Nil_Karaibrahimgil
Nil Karaibrahimgil
Nil Karaibrahimgil Also Performed Pyrics
Latest update
Copyright 2023-2024 - www.lyricf.com All Rights Reserved