Գիտեմ ես, որ դուք ընդունակ չեք տարրական բաներ ընկալել,
Ուշադիր եղեք, հիմարներ, պատրաստվեք արքային ընդունել:
Դատարկ աչքերից ձեր ինձ պարզ է, որ պակաս են ծալքերն ուղեղի,
Բայց ես հիմա խոսում եմ լուրջ բանի մասին, արքայի ու ժառանգի մասին:
Դա արդեն վերջնական որոշված է, որ արքան կլինեմ միայն ես,
Փայլուն ապագա է սպասվում բոլորիս մեզ:
Եվ ո՞րն է մեր դերը:
Լսեք ուսուցչին ձեր:
Դուք էլ բոլորդ կստանաք ձեր պարգևը,
Երբ ես ուզածին իմ հասնեմ:
Եվ ես հաղթանակած կփայլեմ,
Պատրաստվե՜ք...
Այո պատրաստ ենք, մենք պատրաստ ենք, բայց ինչի՞ն:
Արքայի մահվանը:
Նա հիվա՞նդ է:
Ոչ, մենք նրան կսպանենք, ինչպես նաև Սիմբային:
Հրաշալի է, մեզ արքա պետք չէ,
Պետք չէ, պետք չէ, լա լա լա լա:
Տխմարներ, դուք կունենաք արքա:
Հեյ, բայց դու ասացիր...
Ես կլինեմ արքան,
Ինձ հետ գործեք և երբեք չեք զգա, թե ինչ է քաղցը:
Այո, ճիշտ է:
Երկար կյանք թագավորին:
Կեցցե արքան, կեցցե արքան:
Լավ է, որ միավորված ենք մեր նոր արքայի միջոցով:
Այսպիսով ապագան որոշված է, դուք պետք է ինձ լավ ծառայեք:
Շահումները կներկեն ձեր մութ կյանքը և վստահ ձեզ առաջ կմաղեն:
Կարևոր մի բան էլ ասեմ ձեզ, առանց ինձ անգամ շունչ չքաշեք:
Պատրաստվեք դուք դարի դավադրությանը և բոլոր կասկածները թողեք:
Սա իմ նախագիծն է, ամեն ինչ հաշված է,
Հիմա ես դա զգում եմ բոլորը պատրաստ են:
Կլինեմ ես արքա հարգելի, պաշտելի,
Եվ բոլորը ինձ կենթարկվեն,
Վերջապես, երբ գահին ես նստեմ:
Պատրաստվե՜ք...
Այո, մեր նպատակը հենց դա է:
Պատրաստվե՜ք...