(1 տուն).
Կա մի օր, որ նորից ամեն ինչ սկսվում է
Լուսավոր մի գիշեր շատ երկար սպասված,
Երևի, վերևից երկինքը քեզ հուշում է,
Որ քո կյանքում այսօր նոր էջ է սկսված...
Երբ նա գալիս է դուռդ բաց,
Այն մանկությունն է քո անցած...
(կրկներգ).
Ձյունը փաթիլ փաթիլ իջնում է այս գիշեր,
Հյուր է եկել ինձ մանկությունս այս գիշեր,
Ձյունը ճերմակ նորից իջնում բերում է սեր,
Այս գիշեր, այս գիշեր...
(2 տուն).
Ու բարի մի հեքիաթ մեզ անվերջ կանչում է,
Որ նորից հավատանք նոր հրաշքների,
Թե ունես երազանք դու պահիր մտքումդ,
Հավատա ամպայման ձյունը կբերի...
Տես նա գալիս է դուռդ բաց,
Այն մանկությունն է քո անցած...
(կրկներգ).
Ձյունը փաթիլ փաթիլ իջնում է այս գիշեր,
Հյուր է եկել ինձ մանկությունս այս գիշեր,
Ձյունը ճերմակ նորից իջնում բերում է սեր,
Այս գիշեր, այս գիշեր...