Ինչ ես զգում, ինչ տեսնում՝ ինչ է սուտ, ինչ իրական:
Լավ էլ հասկանում, բայց ուզում ենք խաբվենք մենք անդադար:
Օհ, մամա, մեծացա, մեկ ա չհասկացա՝ աշխարհը որ կողմ ա պտտվում:
Օհ, պապա, հավատա՝ ես ման եկա սեր իրական, բայց էլի եմ խաբվում:
Բայց բոլորը ուզում են…
Այ էդ ա,
Այ էդ ա,
Դե հիմա էդ ա:
Դեմքիդ ստվեր ա ընկել, պետք չի նեղվել, ֆիլտրերով այն կթաքցնենք:
Երեւի քո կարոտած սրտի համար նոր հեքիաթներ սկսենք գրել:
Օհ, մամա, ինչքան լավ բան անենք, էդքան վատը կփնտրեն,
Հոգիները պետք ա մաքրվեն:
Օհ, պապա, ինձ թվաց՝ աշխարհն իմն ա, մինչեւ աչքերս սկսեցի փակ պահել:
Դեպի ներս նայի…
Այ էդ ա,
Այ էդ ա,
Դե հիմա էդ ա:
Ամեն ինչ ուզում ենք՝ լինի իսկական,
Բայց ում ճշտով ենք չափում, չհասկացանք,
Ուր ես գնում, հետ արի, հետ արի,
Ճանապարհը քո մեջ ման արի:
Մտահոգված ձգում ենք մեր ապագան,
Բայց չենք դասավորում մեր իրական ներկան:
Եթե հասել ես, հետ նայի, հետ նայի,
Ինչ էլ գտել ես, քեզ պահի, քեզ պահի:
Ժամանակը քեզ էլ չի սպասի, հավատա,
Ու ոչ մեկ էլ չի ասի քեզ, որ լավ ա դա,
Ու մնում ես ինքդ քո հետ,
Փորձում ես դիրքդ փոխել,
Ծնվում են միտք ու տողեր:
Այ էդ ա,
Դե հիմա էդ ա: