Դու, աննման, իմ կյանքի լույս, իմ հոգյակ,
Ձմեռ հալող գարնանային արև ես,
Կարոտ առնող զով զեփյուռ ես դու խոսնակ,
Կյանքիս այգում դու կենարար անձրև ես:
Ասա՛, ինչո՞ւ դու լուռ ես, սիրո՛ւն ջան,
Ղարիբի պես տխուր ես, սիրո՛ւն ջան,
Իմ սրտին սիրո հուր ես, սիրո՛ւն ջան,
Մո՛տ արի:
Դու իմ սերն ես, քո բուրմունքն է իմ սրտում,
Քո անունը, քո պատկերը իմ մտքում,
Դու փայլում ես, որպես լուսին երկնքում,
Լույս ես տալիս մութ գիշերին, լուսերե՛ս:
Ասա՛, ինչո՞ւ դու լուռ ես, սիրո՛ւն ջան,
Ղարիբի պես տխուր ես, սիրո՛ւն ջան,
Իմ սրտին սիրո հուր ես, սիրո՛ւն ջան,
Մո՛տ արի:
Ծարավ առնող հազար ակնյա աղբյուր ես,
Սիրող սրտիս կյանք պարգևող համբույր ես,
Հազար ծաղկով, հազար երգով գարուն ես,
Դու Աշոտիս հավերժական նվերն ես:
Ասա՛, ինչո՞ւ դու լուռ ես, սիրո՛ւն ջան,
Ղարիբի պես տխուր ես, սիրո՛ւն ջան,
Իմ սրտին սիրո հուր ես, սիրո՛ւն ջան,
Մո՛տ արի: