current location : Lyricf.com
/
Songs
/
Ամպել ա, ձուն չի գալի, Շողեր ջան [Ampel a, dzun chi gali, Shogher jan] lyrics
Ամպել ա, ձուն չի գալի, Շողեր ջան [Ampel a, dzun chi gali, Shogher jan] lyrics
turnover time:2024-12-24 21:26:55
Ամպել ա, ձուն չի գալի, Շողեր ջան [Ampel a, dzun chi gali, Shogher jan] lyrics

Ամպել ա, ձուն չի գալի, Շողե՜ր ջան.

Սարիցը տուն չի գալի. Շողե՜ր ջան.

--- Դու շորորա՛, դուն օրորա՛, Շողե՜ր ջան.

--- Ամպի տակին ձուն կերեւա, Շողե՜ր ջան:

Սիրտս կրակով լցված, Շողե՜ր ջան.

Աչքերս քուն չի գալի, Շողե՜ր ջան.

--- Դու շորորա՛, դուն օրորա՛, Շողե՜ր ջան.

--- Ամպի տակին ձուն կերեւա, Շողե՜ր ջան:

Հուրք ա թափում վերիցը, Շողե՜ր ջան.

Ես վա՛ռա քո սերիցը, Շողե՜ր ջան.

--- Դու շորորա՛, դուն օրորա՛, Շողե՜ր ջան.

--- Ամպի տակին ձուն կերեւա, Շողե՜ր ջան:

Վարդավառին ինձ համար, Շողե՜ր ջան.

Ձուն բեր դու սարերիցը, Շողե՜ր ջան.

--- Դու շորորա՛, դուն օրորա՛, Շողե՜ր ջան.

--- Ամպի տակին ձուն կերեւա, Շողե՜ր ջան:

Սարի գլխին ձուն եկավ, Շողե՜ր ջան.

Շեկլիկ յարս տուն եկավ, Շողե՜ր ջան.

--- Ուն կերեւա, ձուն կերեւա, Շողե՜ր ջան.

--- Բերդի տակին տուն կերեւա, Շողե՜ր ջան:

Դեռ մուրազիս չհասած, Շողե՜ր ջան.

Վրես խորունկ քուն եկավ, Շողե՜ր ջան.

--- Ուն կերեւա, ձուն կերեւա, Շողե՜ր ջան.

--- Բերդի տակին տուն կերեւա, Շողե՜ր ջան:

Աշունն եկավ սարիցը, Շողե՜ր ջան.

Տերեւ թափեց ծառիցը, Շողե՜ր ջան.

--- Ուն կերեւա, ձուն կերեւա, Շողե՜ր ջան.

--- Բերդի տակին տուն կերեւա, Շողե՜ր ջան:

Շողոն դարդով լցվել ա, Շողե՜ր ջան.

Հեռացել ա յարիցը, Շողե՜ր ջան.

--- Ուն կերեւա, ձուն կերեւա, Շողե՜ր ջան.

--- Բերդի տակին տուն կերեւա, Շողե՜ր ջան:

Comments
Welcome to Lyricf comments! Please keep conversations courteous and on-topic. To fosterproductive and respectful conversations, you may see comments from our Community Managers.
Sign up to post
Sort by
Show More Comments
Armenian Folk
  • country:Armenia
  • Languages:Armenian, Armenian (Homshetsi dialect)
  • Genre:Folk
  • Wiki:https://en.wikipedia.org/wiki/Music_of_Armenia#Folk_music
Armenian Folk
Latest update
Copyright 2023-2024 - www.lyricf.com All Rights Reserved