Ախ կանեմ, արուն կուգա.
Սև սրտիս գարո՞ւն կուգա.
Կորուցել եմ իմ յարը,
Ո՞վ գիտե, երբ տուն կուգա:
Արևը դիպավ պատին.
Ո՛չ ողորմի իմ տատին.
Էս լեն արձակ աշխարհը –
Ինձի տվավ աղքատին:
Սարերին գարուն կուգա.
Սև սրտիս արուն կուգա.
Ի՞նչ անեմ այնպես յարը,–
Պտտվի տարուն կուգա՞: