Աչքեր, որ աչքերս կախել են ստիպում
Ծիծաղ, որ կորում է նրա շրթերում
Ահա անմշակ մի դիմապատկեր քեզ
Այն մարդու, որին նվիրվել եմ ես
Երբ ինձ ձեռքերի վրա է վերցնում
Երբ նա ականջիս ինչ-որ բան է ասում
Կյանքն ինձ համար վարդագույն է թվում
Երբ արտասանում է սիրո խոսքեր
Սովորական, շատ առօրյա բառեր
Դրանք ինչ-որ բան են կատարում իմ հետ
Նա մտած է իմ սիրտը
Երջանկության մի կտոր
Իմանում եմ պատճառը'
Ինքն իմն է, ես' իրենը -
Դա ինքն է ասել, կյանքով երդվել
Ու հենց նրան տեսնեմ
Զգում եմ ոնց է ներսում
Սիրտն իմ բաբախում
Սիրո անվերջ գիշերներում
Իր տեղը գտնում է երջանկությունը
Կորչում են վիշտը և դառնությունը
Երանությունից եմ ես մեռնում
Երբ ինձ ձեռքերի վրա է վերցնում
Երբ նա ականջիս ինչ-որ բան է ասում
Կյանքն ինձ համար վարդագույն է թվում
Երբ արտասանում է սիրո խոսքեր
Սովորական, շատ առօրյա բառեր
Դրանք ինչ-որ բան են կատարում իմ հետ
Նա մտած է իմ սիրտը
Երջանկության մի կտոր
Իմանում եմ պատճառը'
Ինքն իմն է, ես' իրենը -
Դա ինքն է ասել, կյանքով երդվել
Ու հենց քեզ տեսնեմ
Զգում եմ ոնց է ներսում
Սիրտն իմ բաբախում