(Տուն 1).
Կա մի ճանապարհ
Քո պատվի համար
Կռիվն է քո արդար
Մահն էլ թե գտնես
Հողդ սուրբ գրկես
Չափսոսաս կյանքիդ համար
Անաղարտ ու ցուրտ է
Հողը հայրենի
Թող խոսենք նորից
Լեզվով մեր մայրենի
Քո շնորհիվ զինվոր
Հաղթանակ մի նոր
(Կրկներգ).
Կռիվը քո` կռիվն է մեր, բայց դու դաշտում
Հերոս զինվոր քեզ ամեն մի հայն է պաշտում
Դու գնացիր, որ մեզ բերես խաղաղ երկինք
Ու քո շնորհիվ նորից ունենք մենք հայրենիք
(Տուն 2).
Զարկը քո հզոր
Թշնամուն անզոհ
Ծնկի պետք է բերի
Ուժն ու կամքը քո
Վկան է այսօր
Հաղթած կռիվների
Ձեռքերում է քո
Գիշերը մեր խաղաղ
Հաղթանակը մոտ է
Դիմացիր Արցախ
Պիտի ծածանվի
Դրոշը ազգի
(Կրկներգ):
(Անցում)
(Կրկներգ):