ԱՐՍԵՆ.
Ուղղակի հոգնեցի ես իմ սեր,
Թողնելով չասված խոսքեր, փակեցի ծանոթ դռներ,
Որ մեկի հետ ես քեզ չեմ փոխել,
Ուրիշին ես չեմ սիրել, ուղղակի փորձիր ներել:
ՍԻՐՈՒՇՈ.
Ես ուղղակի հեռացա և գիտեմ ինչն էր դարձել խնդիր,
Ես ուղղակի հասկացա, որ էլ չկա իմ սրտում թրիռ:
(Կրկներգ).
Գուցե ուշ չէ հիմա ինչ-որ բան փոխել,
Մոռանալ ամեն ինչ ու նորից սկսել,
Բայց անցած ուղին չես անցնի կրկին,
Այն ինչքան երկարի, վերքը խոր կլինի,
Ինքն իրեն թող մարի սիրո հույսը վերջին:
ՍԻՐՈՒՇՈ.
Եթե ես իմ անցյալն ափսոսեմ, սերը մեր փորձեմ բուժել
Վախենամ հետո տուժեմ, չեմ ուզում քեզ անվերջ հանդուրժել
Երեկվանը չեմ արդեն, գինը սիրելու գիտեմ:
ԱՐՍԵՆ.
Զգում էի վերջն այս ներքուստ
Որտեղ կա սեր կա այնտեղ կորուստ
Երբ որ մի բան կոտրվի,
Ինչ ել անես նույնը չի լինի
(Կրհներգ):
ՍԻՐՈՒՇՈ.
Գոնե մի բան ասեիր,
ԱՐՍԵՆ.
Գոնե մի պահ սպասեիր դու ինձ,
Բայց չմնաց մեզ ոչինչ, սա հատուցումն էր գործած մեղքի:
(Կրկներգ):