Թե արյուն հոսի, երբ մարմինը քարացած է
Կորչելով մայրամուտի գույների մեջ,
Վաղվա անձրևը կմաքրի հետքեր,
Բայց ինչ-որ բան կմնա դեռ մտքի մեջ:
Գուցե վերջին քայլի իմաստն էր
Պահպանել այն փաստարկը,,
Թե բռնությամբ ոչնչի չես հասնի:
Նույնիսկ եթե ծնվել ես զայրացած աստղի տակ
Մի մոռացիր թե ինչքան փխրուն ենք մենք:
Էլի ու էլի անձրև կթափվի
Ասես երկնքում աստղ կլացի
Էլի ու էլի անձրևը կասի
<<Փխրուն ես, մի մոռացիր>>