Մայրամուտ իջավ, պատեց սար ու ձոր,
Սակայն չդադարեց կռիվն ահավոր,
Բացվեց արշալույս` անհույս սգալով,
Գետաշենն ընկավ հայդուկի փառքով:
Մի ասուպ սահեց, գնաց երկնակամարով,
Հավքեր եկան-անցան` լուռ արտասվելով,
Ավաղ ԹԱԹՈՒԼն էր ընկել կռվում քաջարի,
Մի լուր տարե՛ք, հավքե՛ր, մորը հայդուկի:
Էրգրի սուրբ կարոտով կամավոր դարձար,
Վասն հայրենյաց դու նահատակվեցար,
Ավաղ վերքերիդ համար չեղավ դեղ-դարման,
Թող լույս իջնի շիրմիդ ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆ:
Գետաշենն էլ ձեզ հետ ընկավ քաջարի,
Բախտը գետաշենցուն զարկեց ժեռ քարին,
Թէ՛ տուն, թէ՛ գերեզման մնացին գերի,
Մարեց վառվող մոմը վրան խաչքարի:
Դաշնակցութեան մարտիկ, ազգի քաջ զինուոր,
Մահուանդ լուրը գուժեց սրտեր բիւրաւոր,
Ձեր թափած արեան կանչը թող ապրի յաւերժ,
Ամեն հայի սրտում թող ծնի վրէժ: