(Տուն 1).
Այն ի՞նչ մայրեր են ձեզ ծնել, սնել,
Արցախ աշխարհի նոր ֆիդայիներ,
Որ ձեր նախնյաց պես չգիտեք քնել,
Չգիտեք զիջել ոսոխներին նեռ:
(Կրկներգ).
Արդ Անդրանիկն է ձեզ հրամանում,
Խոսքը դարձրած հրեղեն ջահեր,
Չար դավաճանը հողն է ուրանում,
Իսկ քաջ ֆիդային իր կյանքը ջահել:
(Տուն 2).
Ամեն մեկդ մի նոր Գևորգ Չաուշ,
Մի Աղբյուր Սերոբ ու քաջ Անդրանիկ,
Պայքարի ելաք՝ առած սուրբ դրոշ,
Որ ազատ ապրեն ազգ ու հայրենիք:
(Կրկներգ)…
(Տուն 3).
Հանուն քաջ որդու և մոր միության,
Հանուն Արցախի և ողջ հայության
Բարձր պահեցեք ոգին ձեր արի,
Քաջ ֆիդայիներ Արցախ աշխարհի:
(Կրկներգ)…