current location : Lyricf.com
/
Songs
/
Ախ հայրենիք [Akh hayreniq]
Ախ հայրենիք [Akh hayreniq]
turnover time:2024-12-28 12:38:35
Ախ հայրենիք [Akh hayreniq]

Ա˜խ հայրենիք. երբ կը տեսնեմ քեզի լավ,

Ուրախ, զվարթ, ապահովված առանց ցավ,

Երբ կստանաս քաղաքական մեծ համբավ,

Որ դու հագնիս արքայական նոր հալավ,

Չը մեռնեի մեկ տեսնեի անգրավ,

Քո թշնամուն կայքը լիներ քեզ գրավ:

Մեկ տեսեի Կարին նստած հայ իշխան…

Հայ տառերով գրեր հայոց հրաման,

Տիգրանակերտ, Մուշ, Բայազիտ դեպի Վան,

Ուղարկեին հայոց զորքեր պահապան.

Չար թշնամիք գլուխ ծռած հայության,

Ճանաչեին — թե ս’ա ել է ազգ իրավ:

Փառքն այն ավուր, ո˜հ հազա˜ր փառք այն ժամին,

Երբ հային տա’լ Հայաստանը կը կամին.

Թող նկատեն այնժամ Հայկա Արամին,

Տեսնեն Ինչպես շուտ կը հաղթեն թշնամին.

Ապերախտ չեն քաջ թոռները Արամին,

Միշտ կը պահեն իրենց ցեղն անպարսավ:

Պիտի տեսնեմ արդյոք մի հայ դատավոր,

Տաճկահայաստանը նստած փառավոր.

Պիտի վերնա լուսինը կիսաբոլոր,

Նորա տեղը խաչը փայլի լուսավոր.

Այնտեղ իշխե քրիստոնյա թագավոր,

Ժպտի մեկ օր Հայաստանի բախտ բոլոր:

Ա˜խ, երբ կուգա այն օրը մեզի համար,

Ազատության հոգի քաշեմ անդադար.

Այս աշխարհս մի բան չկա անհնար,

Աշխատելով մարդ կը գտնե նոր հանճար,

Եթե Աստված մեկուն լինի բարերար,

Այնպես ազգը չի վնասվիր ոչ բնավ:

Comments
Welcome to Lyricf comments! Please keep conversations courteous and on-topic. To fosterproductive and respectful conversations, you may see comments from our Community Managers.
Sign up to post
Sort by
Show More Comments
George Tutunjian
  • country:Armenia
  • Languages:Armenian
  • Wiki:https://en.wikipedia.org/wiki/George_Tutunjian
George Tutunjian
Latest update
Copyright 2023-2024 - www.lyricf.com All Rights Reserved