Օրը մթնեց դանդաղ
Երբ ինձնից դու հեռացար անհետ,
Կյանքն անիմաստ դարձավ
Կորցրեց խինդը, միագույն դարձավ
Խամրեց, հանգչեց, մարեց,
Իր հետ աշուն բերեց:
Ու այդ աշունը գույներով ինձ կախարդեց,
Կախարդեց ինձ, սիրտս իրեն վերցրեց
Ու այդ աշունը սերենադ ինձ նվագեց,
Ու քամին մեղմ սերս տարավ:
Հորդ անձրևին կամաց կպատմեմ ես պատմությունը իմ
Ու կխնդրեմ նրան քեզ թողնել կորած երազը իմ
Դանդաղ, մեղմ շշուկով եկավ աշունդ հով:
Ու այդ աշունը գույներով ինձ կախարդեց
կախարդեց ինձ, սիրտս իրեն վերցրեց,
Ու այդ աշունը սերենադ ինձ նվագեց
Ու քամին մեղմ սերս տարավ:
Վերադարձիր իմ արև դու աշնան,
Բեր ինձ գույներ, բեր երազանք:
Աշունը դեղին գույներով ինձ կախարդեց,
Կախարդեց ինձ, սիրտս իրեն վերցրեց
Ու այդ աշունը չնայեց այլևս քեզ,
Սերս տարավ անհետ
Սերս տարավ անհետ: