current location : Lyricf.com
/
Songs
/
Կարոտի երգը [Karoti yergy] lyrics
Կարոտի երգը [Karoti yergy] lyrics
turnover time:2024-07-08 03:57:38
Կարոտի երգը [Karoti yergy] lyrics

Մռով լեռան լանջին սեւ ամպեր պատեց,

Արցախ գավառ յուր որդիներին կանչեց,

Նրանց թվում գնաց կռվի դաշտ արնոտ

Դաշնակցական խենթն էր, անունը՝ Կարոտ:

Հայեր, հիշեք, չմոռանաք ձեր քաջաց անուն,

Նրանց հոգին միշտ մեզ հետ է դժվար պայքարում,

Մեր սրտերում խորը վերք թողիր, անվախ տարոնցի,

Մենք քեզ երբեք չենք մոռանա, շուտ վերադարձիր:

Թշնամին մեր գավառները պաշարեց,

Հայդուկների զարկից գետին գլորվեց,

Գազան թուրք մեր սրտերն արել ես յարոտ,

Քո դեմ է դուրս ելել ֆեդայի Կարոտ:

Հայեր, հիշեք, չմոռանաք ձեր քաջաց անուն,

Նրանց հոգին միշտ մեզ հետ է դժվար պայքարում,

Մեծ Չաուշի դու հետնորդն ես դու, ծուռ սասունցի ,

Մենք քեզ երբեք չենք մոռանա, շուտ վերադարձիր:

Անփառունակ հայեր մեր հայրենիքում,

Անթիվ զոհվածների արյունն է կանչում,

Մեր քրտինքով շինված կիսավեր գյուղում,

Անվախ Հայդուկ Կարոտ ՎՐԵԺ է գոռում

Հայեր, հիշեք, չմոռանաք ձեր քաջաց անուն,

Նրանց հոգին միշտ մեզ հետ է դժվար պայքարում,

Մեծ Չաուշի դու հետնորդն ես դու, քաջ տալվորիկցի,

Մենք քեզ երբեք չենք մոռանա, շուտ վերադարձիր:

Քաջիդ համբավ շատ երկրներ տարածվեց,

Համայն Հայությունը քեզի ճանաչեց,

Դու ազատ լեռների կորյունն ես, կարոտ,

Ռազմի դաշտից փախան թուրքերն անամոթ:

Հայեր, հիշեք, չմոռանաք ձեր քաջաց անուն,

Նրանց հոգին միշտ մեզ հետ է դժվար պայքարում

Մեծ Չաուշի դու հետնորդն ես, անվախ տարոնցի,

Մենք քեզ երբեք չենք մոռանա, շուտ վերադարձիր:

Երգիչ Ներսիկ, սրտիս խորքից գրեցի,

Որքան կարողացա՝ փառքդ գովեցի,

Ամբողջ սրտով մաղթում եմ քեզ անվնաս,

Հաղթանակած հայրենի Օջախ դառնաս:

Հայեր, հիշեք, չմոռանաք ձեր քաջաց անուն,

Նրանց հոգին միշտ մեզ հետ է դժվար պայքարում,

Մեր սրտերում խորը վերք թողիր, անվախ տարոնցի,

Մենք քեզ երբեք չենք մոռանա, շուտ վերադարձիր:

Comments
Welcome to Lyricf comments! Please keep conversations courteous and on-topic. To fosterproductive and respectful conversations, you may see comments from our Community Managers.
Sign up to post
Sort by
Show More Comments
Nersik Ispiryan
  • country:Armenia
  • Languages:Armenian
  • Wiki:https://en.wikipedia.org/wiki/Nersik_Ispiryan
Nersik Ispiryan
Latest update
Copyright 2023-2024 - www.lyricf.com All Rights Reserved