(Տուն 1).
Այն ինչ դուրսը ես փնտրել եմ իմ կողքին էր միշտ
Սեր թողած ես նախնտրել եմ վիշտ
Ես երկուսը բաժանել եմ գումարելն էր ճիշտ
Չեմ դարձել ծնվել եմ երաժիշտ
Հոգուս մեջ ել տեղ եմ տվել անհոգի մարդկանց
Անսրտին գրկել եմ ստրաբաց
Իսկ քո սերը ջերմ խոսքերը ոնց եմ անտեսել
Սիրտս կույր էր ու քեզ չի տեսել
(Կրկներգ). (x2)
Հերիք է սիրտ աջ ու ձախ քո սերը տաս ու բաժանես
Հերիք է սիրտ ուրիշի համար այդքան ուժեղ զարկես
Հերիք է սիրտ կեղծ սիրո հարվածներին
Հին ու սին աստվածներին հավատաս ու դիմանաս
(Տուն 2).
Գիշերներս երկարել են մինչև լուսաբաց
Քո ժպիտը ես դարձրել եմ լաց
Առավոտը միշտ կարոտ է ես չկամ անվերջ
Վարարել եմ օտար գրկի մեջ
Ժամանակը սուր դանակ է սրտիս մեջ խոցված
Ամեն պահը քայլ է դեպի մահ
Ճանապարհս նուրբ մի լար է քո սիրուն կապված
Քո կյանքով քայլում եմ մոլորված
(Կրկներգ): (x2)