current location : Lyricf.com
/
Songs
/
Ախ, իմ յարն ուր է [Akh im yarn ur e] lyrics
Ախ, իմ յարն ուր է [Akh im yarn ur e] lyrics
turnover time:2024-12-24 00:52:32
Ախ, իմ յարն ուր է [Akh im yarn ur e] lyrics

Անհուն հավատով , այրող կարոտով, կսպասեմ սիրուս,

Սար ու դար անցա, երգահան դարձա, գովքն ասեմ սիրուս,

Բարձրունքներ ելա, հոգեմաշ եղա, որ հասնեմ սիրուս,

Սիրտս խենթացել, վայրի հավք դարձել, ա՜խ, իմ յարն ու՞ր է...

Ա՜խ, քնանամ, վիշտս մի պահ մոռանամ,

Բլբուլը գա, գարունք երգի` արթնանամ,

Վառ աստղունք երգի, վառ ծաղկունք երգի,`

Ա՜խ, իմ յարն ու՞ր է:

Սարն եմ բարձրանում, հույսով սպասում, թե սերս կգա,

Զուլալ ջուր կառնի Կեռինչ աղբյուրից ու ինձ ջուր կտա,

Յարաբ հավքերը, խենթ եղնիկները, չտեսա՞ն նրան,

Սիրտս խենթացել, վայրի հավք դարձել, ա՜խ, իմ յարն ու՞ր է...

Յարս եղնիկ է, շունչը մեղմիկ է սարի զովի պես,

Վարսն` ալիք-ալիք, աչքերը` երկինք մեր Սևանի պես,

Ոսկեհատ է նա, շողակաթ է նա, արծաթ լուսնի պես,

Սիրտս խենթացել, վայրի հավք դարձել, ա՜խ, իմ յարն ու՞ր է...

Գուսան, քո սազը ու սուրբ մուրազը առավ սուր քարին,

Սիրո վշտիդ հետ երգիր առհավետ դու վեհն ու բարին,

Տեսա երազիս իմ յարն է գալիս, մի փունջ վարդ ձեռքին,

Սիրտս խենթացել, վայրի հավք դարձել, ա՜խ, իմ յարն ու՞ր է...

Ա՜խ, քնանամ, վիշտս մի պահ մոռանամ,

Բլբուլը գա, գարունք երգի արթնանամ,

Վառ աստղունք երգի, վառ ծաղկունք երգի,

Ա՜խ, իմ յարն ու՞ր է:

Comments
Welcome to Lyricf comments! Please keep conversations courteous and on-topic. To fosterproductive and respectful conversations, you may see comments from our Community Managers.
Sign up to post
Sort by
Show More Comments
Gusan Ashot
  • country:Armenia
  • Languages:Armenian
  • Genre:Folk
  • Wiki:https://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6_%D4%B1%D5%B7%D5%B8%D5%BF
Gusan Ashot
Latest update
Copyright 2023-2024 - www.lyricf.com All Rights Reserved