Հարսի նման ճերմակ հագար,
Ծաղկած բալենի
Կարծես հույսի ճանփով եկար,
Իմ հույս բալենի
Ինձ առ ճերմակ թևերի մեջ,
Իմ քույր բալենի
Դու ինձ հիմա շատ ես նման
Քո բույր ու նազով
Քեզ տեսնելիս լցվում եմ ես
Անուշ մուրազով
Քեզ տեսնելիս ապրում եմ ես
Բարի երազով
Ախ, ուզում եմ դողալ քեզ պես
Հարսնաքողի տակ
Ինձ առ ճերմակ թեևրի մեջ,
Իմ քույր բալենի
Քեզ տեսնելիս լցվում եմ ես
Անուշ մուրազով
Քեզ տեսնելիս ապրում եմ ես
Բարի երազով
Ախ, ուզում եմ դողալ քեզ պես
Հարսնաքողի տակ
Ինձ առ ճերմակ թեևրի մեջ,
Իմ քույր բալենի
Քեզ տեսնելիս լցվում եմ ես
Անուշ մուրազով
Քեզ տեսնելիս ապրում եմ ես
Բարի երազով
Բարի երազով